ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ինչպիսի իրավական հետեւանքներ կարող է առաջացնել որդեգրումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:
Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից: Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ:
Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք:
«ժՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ-ում երեխաների որդեգրման դեպքերը 2012թ. նվազել են 60 տոկոսով, եւ, այդուամենայնիվ, 50 երեխա որդեգրվել է ՀՀ-ից դուրս: