Աղմկահարույց դեպք Արթիկի քաղաքապետարանում. իրավապահները կեղծ կտրոններ են հայտնաբերել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւ ամպեր են կուտակվել Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցների գլխին: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ նախօրեին իրավապահները խուզարկություն են կատարել Արթիկի քաղաքապետարանում, որտեղից առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր: Ըստ տարածված լուրերի` իրավապահները հայտնաբերել են բազմաթիվ քաղաքացիների տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները քաղաքացիները, ըստ կարգի, ձեռք են բերում միայն բանկերից, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այդ կտրոնները հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում: Ըստ պտտվող լուրերի՝ քաղաքապետարանի հայտնաբերված կեղծ փաստաթղթերի հիմքում կանգնած է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի աներորդին, որը Արթիկի քա-
ղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետն է՝ Կարեն Բիչախչյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս