ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե զբաղվածության աջակցման ինչպիսի ծրագրեր են գործում ՀՀ-ում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերը հետեւյալն են՝
1. գործազրկության նպաստի վճարումը,
2. գործազուրկների մասնագիտական ուսուցումը,
3. աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը,
4. գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը,
5. երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով եւ մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը,
6. այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը,
7. վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը,
8. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը,
9. աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին,
10. աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը,
11. աշխատանքի ակումբների կազմակերպումը,
12. մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ,
13. աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ,
14. աշխատաշուկայի հետազոտման եւ կանխատեսման աշխատանքների կազմակերպումը,
15. թաղման նպաստի վճարումը:
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորովին վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկացավ, որ իրականում գործազրկության նպաստն անարդյունավետ է, եւ պետք է փոխել ծրագիրը: Նա հայտարարեց, թե ծրագրով հատկացված միջոցների 94 տոկոսը փոշիացվել է, ինչի համար, սակայն, որեւէ մեկը պատասխանատվության չկանչվեց: Ինչպես միշտ: