«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել բյուջետային միջոցները մսխելու իր տաղանդը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված տարբեր գործարքներով հարյուրավոր միլիոններ են «անհետացել»: Այժմ էլ ՀՀ կառավարությունը սկսել է պետական բյուջեից միջոցներ հատկացնել «Նաիրիտին»՝ իբր թե վերագործարկման վրա վատնված գումարները վերականգնելու համար: Պարզվում է՝ միայն «Երեւան ՋԷԿ»-ից ՀՀ կառավարությունը տարիների ընթացքում «Նաիրիտի» եւ «Վանաձոր քիմպրոմի» համար վերցրել է ավելի քան 80 մլն դոլար: Արդյունքում, ՋԷԿ-ը չի կարողացել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գումարները վճարել եւ արդեն որերորդ անգամ է՝ ՀՀ կառավարությունը բյուջետային միջոցներ է հատկացնում՝ «Երեւան ՋԷԿ»-ի պարտքերը մարելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: