ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երբ անձն այցելում է հանձնաժողով, որը պետք է նրան հաշմանդամության կարգ սահմանելու թույլտվություն տա, ապա ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ տվյալ քաղաքացին հաշմանդամության այլ (ավելի ցածր) խումբ ձեռք բերի կամ նրան ընդհանրապես հաշմանդամության կարգ չսահմանվի:

Լուիզա Գալստյան (57 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման, «հաշմանդամություն» հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: (Հիմք՝ «Հաշմանդամների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ գրանցված է 189.7 հազ. հաշմանդամ, իսկ նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ հաշմանդամների թիվն ավելացել է 7 հազարով: Հաշմանդամների ամենամեծ խումբը 40-63 տարեկաններն են՝ ընդհանուրի մոտ 52%-ը: Մինչեւ 18 տարեկան 8.1 հազ. հաշմանդամ կա, իսկ 18-40 տարեկանների խմբում նրանց թիվը 27.4 հազար է: Նշենք, որ հաշմանդամների մոտ 47%-ը կանայք են:




Լրահոս