
Լուսանկարը՝ «Հետք»-ի
Այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին մի խումբ հաստավիզ գծատերեր՝ քաղաքապետարանից պահանջելով երթուղային տաքսիների ուղեվարձը սահմանել 200 դրամ: Ինչպես ասում են՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Երեւանաբնակները դեռ ակտիվ գործողություններ չեն սկսել ուղեվարձի թանկացման դեմ, գծատերերն իրենց շահերն են առաջ տանում: Հիմա մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ում խոսքն է քաղաքապետի համար կարեւոր. գծատերերի՞, թե՞ քաղաքացիների: