«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանն ավելի քան 23 տարի չկարողացան լուծել այդ խնդիրը». Էրդողանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է թուրքական Akşam թերթը:

Նրա խոսքով՝ «եթե Ադրբեջանի 5 շրջաններն ազատագրվեն հայկական օկուպացիայից, ապա տարածաշրջանում կարգավորման գործընթաց կարող է սկսվել»:

«Ողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքներն օկուպացվել են: Եվ եթե բոլորն են դա գիտակցում, ապա ինչո՞ւ այդ օկուպացիային վերջ չի տրվում»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանն ավելի քան 23 տարի չկարողացան լուծել այդ խնդիրը:

«Ներկա պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատում է այդ հարցի շուրջ»,-ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԼՂ հարցով քննարկում կանցկացվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ֆորմատով:




Լրահոս