Սա առաջին դեպքը չէ. այդ լկտիությունը մենք տեսանք նաև Բաղրամյանի դեպքերի ժամանակ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ, aravot.am լրատվական կայքի ռուսական բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանն` անդրադառնալով ԶԼՄ ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիային` հանուն խոսքի ազատության:
«Եթե այս բողոքի ցույցը տեղի ունենար նաև անցյալ տարի, ապա ոչ թե 13-14 ամիս անց կսկսեին ինչ-որ մարդկանց ի հայտ բերել, այլ տեղի կունենար հենց տեղում և, միգուցե, այսքան անբռնազբոս չպահեին իրենց», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան