Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և քննարկել Ղրիմի թերակղզում ռուսական հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչությունների կանխման հետ կապված անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նաև նիստի ժամանակ քննարկվել են համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի նախագահների հետ ՌԴ նախագահի միջազգային հանդիպումների արդյունքներով:

Միջազգային օրակարգից բացի՝ նիստի մասնակիցները քննարկել են ներռուսական սոցիալ-տնտեսական ընթացիկ հարցերը:

Նիստին մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:




Լրահոս