Թուրքիայում առնվազն 5 մարդ պայթյունի զոհ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևտմյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, չորեքշաբթի օրը հայտնել են, որ Թուրքիայի հարավ-արևելքում զինյալների հարձակման արդյունքում առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել:

Նրանցից 4-ը զոհվել է Դիարբեքիրի կենտրոնական թաղամասերից մեկում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում:

ԶԼՄ-ները հայտնել են նաև երկրորդ հարձակման մասին, որը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին՝ Կիզիլտեպե քաղաքում, որտեղ ևս 3 մարդ է զոհվել:

Վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ 28 մարդ վնասվածք է ստացել:

Ինչպես հայտնում է «Դոգան» գործակալությունը, երկու հարձակումներն էլ ուղղված են եղել ոստիկանների դեմ: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հարձակումների համար պատասխանատվություն են կրում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:




Լրահոս