“Երեկ մինչև Աժ երրորդ նիստը Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում չերևաց։ Նա չէր երևում նաև միջանցքներում, ինչը կուլիսներում լայն քննարկման առարկա դարձավ։ Բանն այն է, որ նախօրեին տեղի ունեցածի նիստի սկզբում, երբ “գենդերի” շուրջ դահլիճում մեծ իրարանցում էր և աղմուկը չէր դադարում, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շրջվելով նիստը վարող Շարմազանովի կողմը, ասաց. “Ես խնդրում եմ դահլիճում լռություն, եթե նիստը վարողը չի կարողանում կանոնակարգել… ” ես խնդրում եմ բոլորից, հնարավորություն տալ հարցը զեկուցելուե։
Սույն հրապարակային նկատողությունից հետո, երբ Շարմազանովը երեկ չէր երևում, բոլորը ապշել էին, որ նա վիրավորվել, նեղացել է Հովիկ Աբրահամյանից և որոշել է բոյկոտել նիստը։ Ինչպես հայտնի է, Աբրահամյանի և Շարմազանովի հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ ջերմ չեն։ Օրվա վերջում, սակայն, Շարմազանովը հայտնվեց դահլիճում։ Նիստի ընթացքում նա ժամանակ առ ժամանակ շփվում էր Աժ նախագահի հետ”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։