“2013 հունիսից Հրազդանի “Միկա ցեմենտ” ընկերության կառավարումն անցել է “ՎՏԲ Հայաստան բանկ” ՓԲԸ-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ իրենք գնում են դեպի սնանկացում։ Ու թեև “ՎՏԲ”-ն իր պաշտոնական կայքում հպարտորեն գրել է, թե “Միկա ցեմենտ” գործարանի աշխատանքը վերականգնվել է՝շնորհիվ բանկի կողմից ստացված ֆինանսավորման, այնքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ բանկը հրաժարվել է վճարել գործարանի շատ աշխատակիցների աշխատավարձերը, ինչը վերջերս հանգեցրեց դժբախտության։
“Ժողովուրդ”-ը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին “Միկա ցեմենտ”–ի աշխատակից 49-ամյա Արմենը գնացել էր գործարան և պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը, սակայն տնօրինությունը հրաժարվել էր վճարել։ Երբ նա դուրս էր եկել, կինն էր զանգահարել նրան և հետաքրքրվել՝ արդյոք ստացել է աշխատավարձը։ Արմենն էլ, խորը հոգոց հանելով ասել էր, թե փող չկա, ու հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից տեղում մահացել էր”,-գրում է թերթը։
Մանրամասներն՝ այսօրվա համարում