“Ինչպես հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը, հարուցված է եղել քրեական գործ՝ ՀՀ քր․օր.-ի 215-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործի շրջանակներում Կարեն Բաբայանը հարցաքննվել է որպես վկա։ Հարցաքննվել են նաև Կ. Բաբայանի աշխատակիցները։ 06.11.2013 թվականին Կ. Բաբայանը և փաստաբանները հրավիրվել են ՊԵԿ քննչական ծառայություն՝ քննիչ Ա. Դալլաքյանի կողմից, և նրանց է ներկայացվել 25.10.2013 թվականին կայացված և դատախազի կողմից օրինականությունը հաստատված քննիչի որոշումը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին, հանցակազմի բացակայության հիմքով։
Ինչպես նշեց Վ. Էլբակյանը՝ արվեստի բացառիկ արժեքավոր գործը փորձագետների կողմից գնահատվել է 80 000 դրամ, և այն իրենից ներկայացնում է գեղարվեստական արժեք։ Առգրավված նկարը ստացականով ետ է վերադարճվել Կարեն Բաբայանին”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։