«Ոստիկանական մեքենաներ կանգնեցին, ու ոստիկանները հայհոյելով` հարձակվեցին մեզ վրա» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության շենքի դիմաց քաղաքացի Գայանե Նասոյանը բողոքում էր իրավապահ մարմինների դեմ` ասելով, թե ոստիկաններն իր և հիվանդ աղջկա նկատմամբ անմարդկային վերաբերմունք  են ցուցաբերել:

«Բարեկամի տուն գնալու ճանապարհը փակ էր, մոտեցա ոստիկաններին, ասեցի` կներեք, կարո՞ղ ենք անցնել, կարո՞ղ ա հետո ինչ-որ պրոբլեմ լինի, ասեցին` չէ, հանգիստ անցեք: Արդեն տուն վերադառնալուց ուզեցանք անցնենք ճանապարհը, հանկարծ երեք ոստիկանական մեքենաներ կանգնեցին, ու ոստիկանները հայհոյելով` հարձակվեցին մեզ վրա»,- ArmLur.am-իհետ զրույցում պատմեց Գայանեն:

Լիդա Եղիազարյան, Նաիրա Հովհաննիսյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս