
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին այցելել է Շուշիի շրջան եւ Հին շեն գյուղում հանդիպել «Արցախի երիտֆորում» ամենամյա ծրագրի մասնակից երիտասարդների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքական ոլորտներին, երիտասարդական քաղաքականությանը եւ մի շարք այլ բնագավառների վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են ունենում երիտասարդների միջեւ համախմբվածության ամրապնդման, նրանց աշխարհայացքի զարգացման եւ ընդլայնման վրա: