
«Օրենքով գող» Նոդար Ալոյանը (հայտնի Նոդար Թբիլիսսկի մականունով), ով միջազգային հետախուզման մեջ է գտնվում, ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Օգոստոսի 10-ին Մոսկվայի կենտրոնում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության 37-ամյա քաղաքացի Նոդար Ալոյանը, ով քրեական շրջապատում հայտնի է որպես Նոդար Թբիլիսսկի»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Նոդար Ալոյանը մեղադրվում է Բելգիայի և Ֆրանսիայի տարածքում հանցավոր խմբավորման ստեղծման, դրամական միջոցների շորթման և լվացման, գողություն կազմակերպելու մեջ:
Նշվում է, որ նրան փոխանցել են Ֆրանսիայի իրավապահ մարմիններին: