
Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում, նոյեմբերի 9-ին, ամբողջությամբ այրվել է 58-ամյա Գրիշա Ս.-ին պատկանող “ԳԱԶ-2410” մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.35-ին, Լոռիի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից ստացվել է գրություն, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի անիվային հանգույցում արգելակման համակարգի խափանումը եւ վնասի չափը կազմում է 800.000 դրամ: Նյութերով զբաղվում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: