Անկարան երկխոսություն է վարում ԼՂ հակամարտության կողմերի հետ. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան կոնտակտի մեջ է գտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա այդ խնդրի լուծման հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

«Թուրքիան մեծ նշանակություն  է տալիս այդ խնդրի լուծմանը: Մենք փորձում ենք մեր մակարդակով երկխոսություն կառուցել կոնֆլիկտի երկու կողմերի հետ»,-«Ռոսիա սեգոդնյա»-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Յարդըմը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԼՂ հարցով հայտարարություն էր արել:




Լրահոս