Պատգամավորները բողոքում են, ՔԿՎ-ն` պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավորները կրկին բարձրաձայնում են, որ իրենց թույլ չեն տալիս այցելել ՔՀԿ-ներում պահվող իրենց գործընկերոջն  ու մյուս անձանց, ովքեր կալանավորվել են հուլիսի 29-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Նրանց շարքերում են նաև պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը և այլք:

Մասնավորապես, նրանց տեսակցելու արգելքին են բախվել ԲՀԿ պատգամավորները, Էդմոն Մարուքյանն ու Նիկլ Փաշինյանը: Ստացվում է, որ խախտվում է օրենքով սահմանված նրանց իրավունքը, այն է ՝ պատգամավորները իրավունք ունեն անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ:

ՔԿՎ վարչությունից տարածել են այսպիսի պարզաբանում՝ կալանավորված անձանց հետ տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի պատգամավորների պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Ստացվում է, որ մեղավորությունը նախաքննությունն իրականացնող մարմնինն է:




Լրահոս