
Հայաստանի տարածքում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 10.30-ի դրությամբ, բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի ոլորաններում առկա է թույլ մառախուղ: