Ի տարբերություն անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին` այս տարի սահմանում իրավիճակը, բարեբախտաբար, հանգիստ է:
ArmLur.am-ի հետ զրույցում սահմանամերձ գյուղերի մի քանի գյուղապետեր հաստատեցին, որ այժմ դրությունը հանգիստ է:
Տավուշի մարզի Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանը նշեց, որ վիճակը հանգիստ է, ոչ մի արտոռոց բան չի գրանցվել, նույնը և փաստեց Չինարիի համայնքապետը:
Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ապա այսօր ԼՂՀ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը շարունակվում է խախտվել: Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: