
Հզոր պայթյուն է որոտացել չինական Հուբեյ նահանգում գտնվող քիմիական գործարանում:
Պայթյունի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է չինական CCTV-ն Թվիթերի իր էջում:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ 5 մարդ է տուժել, նրանցից 3-ը ծանր վիճակում է գտնվում:
Ինչպես նաև հաղորդվում է, որ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Դեպքի հետաքննության հարցով հատուկ խումբ է ստեղծվել: