Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է մարտական պատրաստվածության բերել բանակը Ղրիմի և Դոնբասի հետ սահմանին, փոխանցում է Newsru-ն:
«Հանձնարարել եմ ուժեղացված մարտական պատրաստվածության բերել Ղրիմում սահմանակից շրջաններում և Դոնբասում բանակի բոլոր ստորաբաժանումները»,-գրել է նա Թվիթերի իր էջում երկրի ուժային կառույցներում և ԱԳՆ-ում խորհրդակցությունից հետո:
Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչն ավելի ուշ հայտարարել է, որ Ուկրաինայում զորավարժություններ են պլանավորվում անցկացնել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էր Ղրիմում ահաբեկչության կանխումը և Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը մեղադրել ահաբեկչական գործողությունների անցնելու մեջ: