ԳԱԶ-2410-ը ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.20-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ի հատվածումամբողջությամբ այրվել է 1955 թ. ծնված Գրիշա Ս.-ին պատկանող ԳԱԶ-2410  մակնիշի ավտոմեքենան:  Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում` մարտական 1 հաշվարկի ուժերով:  Նոյեմբերի 12-ին, ժամը 16.35-ին, Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ստացվել է գրություն, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի անիվային հանգույցում արգելակման համակարգի խափանումը և վնասի չափը կազմում է 800.000 դրամ: Նյութերով զբաղվում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:




Լրահոս