
ՖԻՖԱ-ն ներկայացրել է հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականն ունի 348 միավոր ու շարունակում է մնալ 102-րդ տեղում:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինան՝ 1585 միավոր, երկրորդ տեղում է Բելգիան՝ 1401, երրորդն է Կոլումբիան՝ 1331, չորրորդն է աշխարհի չեմպիոն Գերմանիան՝ 1319, իսկ հնգյակը եզրափակում է Չիլին՝ 1316: