Հուլիսին ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 մլն. դրամ (նախորդ ամսվա 590,0 մլն. դրամի դիմաց), որից` ՀՀ կառավարության մասնաբաժինը 294,9 մլն. դրամ:
Ինչպես հայտնում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն՝ բնակիչ բաժանորդների կողմից սպառած էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 567,7 մլն. դրամ` նախորդ ամսվա 566,7 մլն. դրամի դիմաց, իսկ այլ սպառողներին հուլիս ամսվա համար էլեկտրական էներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 22 մլն. դրամ, նախորդ ամսվա 23,3 մլն. դրամի դիմաց:
2015թ. օգոստոս-2016թ. հուլիս ժամանակաշրջանում բնակչության և փոքր բիզնեսի օգտին տրամադրվող սուբսիդիայի գումարը կազմել է շուրջ 7,2 մլրդ. դրամ, որի գերակշիռ մասը` 7 մլրդ. դրամը, բնակիչ բաժանորդների օգտին: