
Իսպանիայում պրոֆեսիոնալ դաշնակահար Լայա Մարտինին սպառնում է 7 տարի ազատազրկում` դաշնամուրի ամենաօրյա պարապունքների համար: 27-ամյա երաժիշտի հարեւանուհին մեղադրում է երաժիշտին այն բանում, որ նա չորս տարի ամեն օր 8 ժամ փորձեր է արել, ինչն իր մոտ հոգեբանական խանգարումներ է առաջացրել եւ ստիպել է փոխել բնակության վայրը: Նա դաշնակարուհուն մեղադրում է նաեւ “շրջակա միջավայրն աղմուկով աղտոտելու մեջ”: Դաշնակարուհին հայտարարել է, որ հայցվորը չափազանցնում է փորձերի հաճախականությունը, քանի որ հյուրախաղերով հաճախ բացակայում է քաղաքից: Գործի առթիվ առաջին լսումները դատարանում կսկսվեն դեկտեմբերի 15-ից: