Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունն ակտիվ կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը» որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ ՏԻՄ ընտրություններին։ Նրանք թեկնածու կունենան նաեւ Սյունիքի Սիսիան քաղաքում՝ որոշել են առաջադրել գործող ավագանու անդամ, ԼՀ ներկայացուցիչ Սրբուհի Գրիգորյանին։ Նա Կանանց ռեսուրս կենտրոնի ակտիվիստ է, մասնագիտությամբ՝ լրագրող։

Գործող քաղաքապետ, փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած Աղասի Հակոբջանյանը, ամենայն հավանականությամբ, նույնպես կառաջադրվի, թեպետ լուրեր կան, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ակտիվ բանակցությունների մեջ է, որպեսզի իր թեկնածուին առաջադրի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս