«Հայոց վահանն» ու «Սասնա ծռերը» նույն խցում. ինչ խորամանկության են դիմել իրավապահները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իրավապահները ուշագրավ խորամանկության են դիմել. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող անդամներից մի քանիսին եւ անցած տարվա նոյեմբերի 25-ի Նորք-Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի անդամներից մի քանիսին միեւնույն խցում են պահում: Իրավապահները այդպիսով փորձել են պարզել, թե արդյոք նրանք միմյանց ճանաչում են, եւ հնարավոր է, որ երկու խմբերն իրար հետ կապված են եղել:

Ի դեպ, «հանցավոր» խմբի գործով արդեն մի քանի ամիս է՝ քննչական ոչ մի գործողություն չի կատարվում: Բայց միեւնույն է՝ քրեական գործը դատարան չի ուղարկվում: Մյուս կողմից էլ այս գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պարտաճանաչ դիմում է դատարան՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ երկամսյա կալանքների ժամկետները, կրկին եւ կրկին երկարացնելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս