«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթուր Սարգսյանը, որին հայ ժողովուրդը գեղեցիկ մականուն է տվել՝ «Հաց բերող», հարգանք է վայելում նաեւ անազատության մեջ։ Մեզ տեղեկություններ են հասել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գտնվում է, առանձնահատուկ ակնածանքով են վերաբերվում Արթուր Սարգսյանին։ «Հաց բերողի» համար բերդում արտոնություններ են սահմանել։ Զոն նայողներն իրենց հնարավորությունների չափով աջակցում են՝ նրա սննդին են հատուկ հետեւում, լավ «կամեռ» են հատկացրել։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մեղադրանքը մեկ շաբաթ առաջ փոխվել է՝ շենքերի զավթում եւ ապօրինի զենք կրելու-տեղափոխելու հոդվածները փոխարինվել են այդ արարքներին աջակցության մեղադրանքով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: