Անհամարձակ ՊԵԿ-ը. իրավիճակն ավելի է բարդացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ-ի համարձակությունը չի բավարարում հուլիսին պետական բյուջե մուտքագրված հարկերի եւ տուրքերի չափը հրապարակել: Նկատենք, որ այս վարքը ՊԵԿ-ի մոտ նոր է ի հայտ եկել, բայց սպառնում է դառնալ քրոնիկական: Մինչ վերջերս ամեն ամսվա ընթացքում հավաքված հարկերի եւ տուրքերի չափը ՊԵԿ-ը հրապարակում էր հաջորդ ամսի 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրը: Պետբյուջեի պլանի թերակատարման մասին «Ժողովուրդը» նախկինում արդեն տեղեկացրել էր, բայց ողջ խնդիրն այն է, որ այս գործընթացը շարունակվել է նաեւ հուլիսին, ու իրավիճակն ավելի է բարդացել:

Ուստի ՊԵԿ-ում գլուխ են կոտրում, թե ինչպես կարող են թվերը մի փոքր բարելավել, որպեսզի հնարավոր լինի դրանք հրապարակել: Ի դեպ, երեկվա դրությամբ պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծախսվել է 816 միլիարդ 309 միլիոն դրամ: Սա այն դեպքում, երբ վեց ամսվա կտրվածքով բյուջեի մուտքերը կազմել են ընդամենը 512 միլիարդ դրամ, իսկ հուլիսի արդյունքներով այդ թիվը լավագույն դեպքում 600 միլիարդ դրամի սահմաններում է լինելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս