Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ, 1956-ի Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Մոսկվայի ,Սպարտակիե լեգենդար ֆուտբոլիստ և  մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պարգեւատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով. հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Պարգևատրման արարողությունը կայացել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեում:
Ի նշան շնորհակալության, լեգենդար ֆուտբոլիստը ասել է. “Մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ ընդունում  այս բարձրագույն պարգևը, ինչպիսին է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանը: Մաղթում եմ, որ ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես համալրվի օլիմպիական նոր չեմպիոններով”:




Լրահոս