«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզի Կապան մարզկենտրոնում տեղի է ունեցել ԲՀԿ տարածքային կառույցի նիստ՝ քաղխորհրդի մի քանի անդամների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում որոշվել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց թեկնածուն առաջադրել:
Ըստ նույն տեղեկության՝ ԲՀԿ-ում որոշել են հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Կապանի քաղաքապետի թեկնածու առաջադրել ԲՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար, ազատամարտիկ Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը: Ի դեպ, Սյունիքի մարզի համայնքների մի մասում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Մասնավորապես, վերջերս խոշորացված Գորիս եւ Մեղրի համայնքների քաղաքապետի ընտրությունները նախատեսված են հենց սեպտեմբերի 18-ին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: