Նոր պաշտոն ստացած Ներսես Նազարյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ունի: Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Նազարյանին, ով այսուհետ զբաղեցնում է Փրկարար ծառայության նորանշանակ պետի պաշտոնը:

Նազարյանն արդեն ներկայացրել է իր գույքի և ունեցվածքի մասին տվյալները, որտեղ, սակայն, համեստ «իրականություն» է ներկայացված: Հայտարարագրից միայն տեղեկանում ենք, որ նա ունի 30 հազար դոլար և 10 մլն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ Նազարյանը նախկինում զբաղեցնում էր Երևանի ոստիկանապետի պաշտոնը, որում նրան այնուհետև փոխարինել է վերջերս պաշտոնից հեռացված Աշոտ Կարապետյանը:




Լրահոս