Օգոստոսի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում նախատեսված հավաքը՝ հանուն խոսքի ազատության, կայացավ։ Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ որոշ բացառություններով, ինչը նշանակում է, որ մենք միասնական ենք, վճռական՝ տեր կանգնելու մեր մասնագիտական իրավունքներին: Հասարակականքաղաքական շրջանակները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եւս իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին լրագրողներին:
Անգամ ՀՀ ոստիկանության «02» շաբաթաթերթը դրեց իր ստորագրությունը հայտարարության տակ, որը մենք՝ նախաձեռնող խմբի անդամներս, չենք ընդունում, քանի որ ՀՀ ոստիկանությունը հայտարարության տակ ստորագրելու փոխարեն՝ կոնկրետ անելիք ունի։ Այդ կառույցը պետք է բացահայտի լրագրողների, այդ թվում եւ՝ «02»-ի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրածներին եւ քննչական կառույցների միջոցով պատասխանատվության ենթարկի: Այսպիսով, մենք սպասում ենք 2 ամիս՝ մեծ ուշադրությամբ հետեւելով իրադարձությունների զարգացմանը, թե ով, երբ, իր որ արարքի համար կալանավորվեց, որից հետո կրկին կհավաքվենք՝ արդյունքներն ամփոփելու եւ հետագա անելիքները որոշելու համար:
Ստորեւ ներկայացվում է օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում ստորագրված հայտարարության տեքստը:
Հայտարարություն
«Հանուն խոսքի ազատության» (10.08.2016)
Թեեւ գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարեւորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու եւ տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետեւողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:
Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով:
Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 4 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որեւէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլեւս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը եւ կատարվածը մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականութունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր:
-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
– Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
– Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ:
Նախաձեռնող խմբի անդամներ՝
- «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
- «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան եւ 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գեւորգյան
- «Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
- «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
- «Իրատես» թերթի և irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
- «Հայկական ժամանակ» օրաթերթի և armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան
- «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
- «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան
- «Չորրորդ իշխանություն» թերթի և chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան
11 yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան
- A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
- «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան
- «Երկիրմեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյան
Հայտարարությունը բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր առնչվում են մեդիադաշտին
- ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան
- mitq.am գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյան
- Հ2 հեռուստաալիք ,,Լրաբեր,, լ/ծ թղթակից Արամ Գրիգորյան
18.Deutsche Welle Աշոտ Ղազարյան
- Araratnews.am Ալեն Սիմոնյան
- Aravot.am Ռուբեն Մեհրաբյան
21.Hayeli.am Լուսինե Միքայելյան
- Երեւանի ավագանու ,,Բարեւ Երեւան,, խմբակցություն Անահիտ Բախշյան
- ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
- ,,Ազատամարտ,, Լեւոն Կարապետյան
- Հեռուստահաղորդավար Լիլի Կարպետյան
- Ջուլետա Բոյախչյան
- Ժենյա Երիցյան
- Լաուրա Սարատիկյան
29.ԱԺ ԲՀԿ խմբակցություն Վահե Էնֆիաջյան
- APO&TL PAUL of Armenia Ալվարդ
- ,,Չորրորդ իշխանություն,, Մհեր Ղալեչյան
- ,,Թալիսման,, պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Սամվել Սարիբեկյան
- ,,Չորրորդ իշխանություն,, Մելանյա Ծառուկյան
- Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյան
- Օնիկ Եղիազարյան
- ԽԱՊԿ Լիլիթ Հովհաննիսյան
- Yerevan.today Սեւակ Հակոբյան
38.Մխիթար Խաչատրյան
- ԼՀԿ Դավիթ Խամոկյան
- Panorama.am Անահիտ Ոսկանյան
- ԱԺ ԲՀԿ խմբակցություն Լյովա Խաչատրյան
- Վանաձորի Հելսինկյան ասոցացիայի նախագահ Արթուր Սաքունց
- Հայկ Կոնջորյան
- ԼՀԿ Կարեն Սիմոնյան
- araratnews.am, xnews Փայլակ Ֆահրադյան
- Նելլի Ավետիսյան
- Հ3 հեռուստաընկերության լրատվ. բաժնի ղեկավար Էդգար Առաքելյան
- Sputnik Armenia Դավիթ Գալստյան
- Հասմիկ Լեւոնյան
- Դավիթ Գալստյան
- ,,Ժողովուրդ,, օրաթերթի փոխխմբագիր Վահագն Հովակիմյան
- ,,Մեդիամաքս,, Սիրանուշ Եղիազարյան
53 Newsline.am Աստղիկ Կիրակոսյան
54 ,,Արմենիա,, հեռուստաընկերություն Աղվան Ասոյան
55 news.am գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան
56 zham.am Աննա Իսախանյան
57 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան
58 Blognews.am Կ. Տեր-Ներկալյան
59 ,,Հայազն,, կուսակցություն Արմեն Մկրտչյան
60 Ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյան
61,,Հայազն,, կուսակցություն Արտավազդ Սարդոյան
62 Tert.am Արամ Անտինյան
63 ,,Երկիրմեդիա,, Կարինե Մանգասարյան
64 ,,Ազատ լրագրողների ասոցացիա,, Լիլիթ Թադեւոսյան
65 Ազատամարտիկ Պարգեւ Բադոյան
66 Գեւորգ Վարդանյան
67 Հրաչիկ Հակոբյան
68 ,,Հայկական ժամանակ,, Հայկ Գեւորգյան
69 ,,Հրապարակ,, Վահե Մակարյան
70 ,,Կենտրոն,, հեռուստաընկերություն Նունե Հայրապետյան
- Սասուն Համբարձումյան
72 Հակոբ Կարապետյան
73 Armtimes.com Տիգրան Մազմանյան
74 Սամվել Հարթենյան
75 Tert.am Տիգրանուհի Մարտիրոսյան
76 ,,Լուսավոր Հայաստան,, Գեւորգ Գորգիսյան
77 ,,Ավտոշքերթ,, Շանթ Հեռուստաընկերություն Երվանդ Ղարիբյան
78 ,,Ռադիոլուր,, Սոնա Հակոբյան
- ,,Արարատ,, ամսագիր Մարիամ Մարգարյան
- Երեւանի մամուլի ակումբ
81 AP
82 ԱԺ ԲՀԿ խմբակցություն Սերգեյ Բագրատյան
83 ,,Նոյյան տապան,, լրատվական
84 Lurer.com Նելլի Ավետիսյան
85 ԱԺԿ Արմենուհի Ղազարյան
86 ,,Մեդիա եւ Իրավունք,, Լիլիթ Լալայան
- Ա1+ Նարինե Իրիցյան
- Ա1+ Ռոբերտ Անանյան
89 ,,Ֆոտոլուր,, Մելիք Բաղդասարյան
- Մարիամ Հարությունյան լրագրող
91 Երանուհի Մանայան
92 Aysor.am Անի Վարդանյան
93 YN.am Մարիամ Տաշչյան
94 Yelaket.am Անուշ Զոհրաբյան
95 Yelaket.am Արմինե Աբրահամյան
96 Yerevan News.am Անի Թորոսյան
97 Հ3 հեռուստաընկերություն Նաիրա Պողոսյան
98 Թագուհի Պողոսյան
99 Արթուր Տիրագոսյան
100 operativ.am Մոնիկա Հովհաննիսյան
101 ՆԵԱԵՀԿ Հրաչյա Բասմաչյան
102 Աշոտ Անդրեասյան
103 Արմեն Խաչատրյան
104 Ռաֆայել Խանոյան
105 Կարեն Մովսիսյան
106 Մարտիկ Գասպարյան
107 Թոմաս Լանման
108 Հակոբ Հարությունյան
106 Հմայակ Թորոսյան
110 Նատալիա Օհանյան
111Դավիթ Թորոսյան
112 Գոհար Քալաշյան
113Անդրանիկ Պողոսյան
114 Արմեն Գաբրելյան
115 Լրագրող Միքայել Նազարյան
116Աշոտ Պետրոսյան
117Վանիկ Խաչատրյան
118 Նանե Մարկոսյան
119 Հովհաննես Հովհաննիսյան
120Աղաբեկ Առաքելյան
121 Գայանե Աբրահամյան
122 Արշալույս Մղդեսյան
123 Հայկ Մարկոսյան
124 Արմեն Մինասյան
125 Ազատամարտիկ Սասուն Միքայելյան
126 Արտակ Ալեքսանյան Արմենիա ՀԸ
127 Shamshyan.com Գագիկ Շամշյան
128 ,,Դրամատուրգիա,, գրական հանդեսի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան
129 Լաուրա Ազատյան
130 Ռոբերտ Թադեւոսյան
131 Ադամ Մկրտումյան
132 hayeli.am առցանց լրատվականի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան
Ներկայացնում ենք հայտարարության անգլերեն և ռուսերեն տարբերակները
STATEMENT
“Although the acting government doesn’t miss a chance to state that it appreciates the role of freedom of speech and media, in fact it does everything to hinder to professional performance of journalists, and creates obstacles and pressure on the media. Journalism has been compromised on the state level for years, and attempts were made to plant mistrust towards the “fourth estate” among the public, the same mistrust that we currently have for the legislative, executive and judiciary branches of power in our country.
There have been many records of the authorities’ aggressive attitude towards journalists of various fields, which was expressed in violence during rallies.
On June 23 last year, journalists suffered from targeted violence during “Electric Yerevan” protests, and no one was held accountable for it.
After the events of this July, Armenian Investigative Committee announced that it placed charges against 2 police officers, but there is no guarantee that all guilty parties will receive proper punishment for their actions. This cannot continue.
We believe that the apologies and calls to forget what happened, which President of Armenia Serzh Sargsyan addressed on August 1 to the journalists who carried out their duties on July 29, are not enough to ensure safe and free journalis im Armenia. Practical and noticable measures are needed.
– All those, regardless of their position, who dared to target journalists on July 29, breaking their equment and using violence against them, should be subjected to punishment outlined by Article 164 of Armenia’s Criminal Code (Hindrance to the legal professional activities of a journalist) within 2 months at most. The journalistic publis is waiting for specific steps and arrests.
– The negative rhetoric against journalism, implemented on the state level, should cease. We work to ensure the people’s right to be informed, outlined by Armenia’s Constitution, and we hope that the public will not remain indifferent to this matter.
– The journalists are resolved to fight for realization of their professional rights. We are prepared to use all journalistic means up to extreme measures to achieve our goal, if this statement is not followed by certain actions.”
Заявление
«Хотя действующие власти не упускали случая заявлять, как важна роль СМИ и свободы слова, однако на практике они делали все, чтобы помешать работе журналистов и оказать на них максимальное давление. Долгие годы сферу журналистики последовательно дискредитировали на государственном уровне, делались попытки насадить недоверие к четвертой власти – такое же, какое существует в обществе по отношению к законодательной, исполнительной и судебной власти.
Было немало поводов убедиться, что разные ветви власти открыто агрессивно относятся к журналистам, и это периодически проявляется в виде насилия в ходе массовых акций.
23 июня прошлого года во время акции протеста «Электрик Ереван» журналисты подверглись насилию, и никто не понес за это наказание. А после июльских событий этого года, хотя Специальная следственная служба и заявила, что двум полицейским предъявлены обвинения, тем не менее, нет гарантий, что все виновные понесут наказание, соответствующее их действиям. Так больше не может продолжаться.
Мы считаем, что извинений и призывов забыть о случившемся, прозвучавших 1 августа из уст президента Армении Сержа Саргсяна в адрес выполнявших свои профессиональные обязанности журналистов, недостаточно для осуществления свободной и безопасной журналистской деятельности в Армении. Необходимы практические и действенные шаги:
– Все лица, независимо от их статуса, которые 29 июля осмелились предумышленно поднять руку на журналистов, испортить их профессиональную технику, применить против них насилие, не позднее чем через два месяца должны быть привлечены к ответственности по статье 164 УК Армении (Воспрепятствование законной профессиональной деятельности журналиста). Журналистская общественность ждет конкретных действий. Должны последовать аресты.
– Отрицательная пропаганда, осуществляемая на государственном уровне против журналистов, должна быть прекращена: мы действуем, чтобы обеспечить закрепленное в Конституции Армении право граждан быть осведомленными, и надеемся, что общество не останется безразличным к сложившейся ситуации.
– Представители прессы решительно настроены сообща бороться за защиту своих профессиональных прав. И мы готовы прибегнуть ко всем, в том числе и крайним журналистским средствам, если это заявление не повлечет за собой конкретных последствий».