
Ժնևում Christie՚s աճուրդի տանը ռեկորդային 35.5 մլն դոլարով վաճառվել է աշխարհի ամենախոշոր՝ 14.82 կարատանոց նարնջագույն ադամանդը: Նախքան աճուրդը ենթադրվում էր, որ հազվագյուտ ադամանդը կվաճառվի 17.4-20.6 մլն դոլարով: Թանկարժեք քարի վաճառքը, որին ներկա է եղել մոտ 200 գնորդ, տեղի է ունեցել Ժնևի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում: Ադամանդի գնորդի անունը չի հրապարակվում: