
Պուտին- Սարգսյան հանդիպման, ԼՂՀ հարցի և առաջիկա զարգացումների շուրջ այսօր լրագրողների հետ զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
«Շատ տարբեր մտքեր ենք լսում ստեղծված իրավիճակի մասին, բայց ես կառանձնացնեմ մի քանի կարևոր գործոններ Ղարաբաղի մասին: Առաջիններից մեկը անվստահությունն է, որը շատ խորն է, երկրորդը Միսկի խմբի ներսի իրավիճակին է, որտեղ ակնհայտ երևում է, որ համանախագահներն ունեն հստակ դիրքորոշում ստեղծված իրավիճակի մասին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Բանախոսոի փոխանցմամբ` Ռուսաստանն ուզում է ինչ-որ հարցեր լուծել` ստեղծված իրավիճակից ելնելով: Նման քայլերն անում են քողարկված, իսկ այստեղ ամեն ինչ բացահայտ է կատարվում:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: