
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քաղաքացի Հ. Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ հաղորդման, 2013 թվականի հունվարին ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննիչը սպառնալով հարկադրել է իրավապահ մարմիններին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրել` Ս.Ս.-ի եւ մյուսների կողմից իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին: Իսկ հետագայում իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, գործը քննող քննիչը հարցաքննության ժամանակ բռնություն է գործադրել իր եւ անչափահաս դստեր նկատմամբ` հարկադրելով մեղադրական բնույթի ցուցմունքներ տալ Ս.Ս.-ի եւ մյուսների վերաբերյալ: Կատարվում է նախաքննություն: