Երևանում և Ապարանում ստորագրահավաք է սկսվել Արարատ Խանդոյանին ազատ արձակելու պահանջով։ Այս պահին արդեն իսկ հավաքվել է 1100 ստորագրություն։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Խանդոյանի կինը՝ Սոնան։ Հավելենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում կքննվի Խանդոյանի կալանավորման որոշման բողոքը։




























































































