ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ – Իմ աշխատավայրը  Խանջյան փողոցում է գտնվում, ես 20.30-ին կամ
21.30-ին եմ աշխատանքս վերջացնում, այդ ժամերին ոչ մի տարանսպորտ նորմալ չի
աշխատում: Երբ 99-ը, 98 համարի երթուղայինի վարորդին հարցրի` ինչի՞ են
ուշ-ուշ գալիս կամ օր է լինում ընդհանրապես ժամերով կանգնում ենք, չկան,
ասաց, որ  այդ ժամերին էլ չեն քշում: Խնդրում եմ ասե՛ք`  ո՞նց ժամը 8-ից
հետո տուն հասնենք, ո՞վ պիտի լուծի այս հարցը:
ԱՆԺԵԼԻԿԱ ԻՍԱՀԱԿՅԱՆ, 28 տարեկան

ՊԱՏԱՍԽԱՆ. Մայրաքաղաքի
ավտոբուսային պարկը  դեռեւս համալրված չէ ավտոբուսների անհրաժեշտ
քանակությամբ: Այդ  պատճառով ժամը 22:00-ից հետո ավտոբուսների շարժման
միջակայքը կազմում է մոտ 30 րոպե: Երթուղայինների չվացուցակների կազմման
(կարգավորման) հիմքում ընկած է ուղեւորահոսքի չափը: Ներքաղաքային
երթուղիների սպասարկման չվացուցակները, կախված ուղեւորահոսքից, կազմվել են
առավելագույնը մինչեւ 23:30-ը:
Ներկայումս ընթացքի մեջ են մայրաքաղաքի նոր ուղեւորացանցի մշակման
աշխատանքները, որում հաշվի կառնվեն նաեւ երթուղիներում շահագործվող
փոխադրամիջոցների ինչպես քանակը, այնպես Էլ տրանսպորտային միջոցների
շարժման միջակայքերը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գլխավորն այն է, որ
ուղեւորացանցի մշակման աշխատանքներ են ընթանում: Թե երբ կավարտվեն դրանք,
ինչ արդյունքներ կունենան, պարզ չէ: Այս պահին միայն կարող ենք փաստել, որ
քաղաքապետարանի կողմից մատնանշված ժամը` 23.30-ը, գրեթե չի պահպանվում ոչ
մի գծատիրոջ կողմից:




Լրահոս