«Իքս ֆակտոր-4»-ը եթերում կլինի աշնանը. Գրիշա Աղախանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով սիրված հաղորդավար Գրիշա Աղախանյանը իր հայտնի, արդեն այցեքարտային դարձած ,wow!-ներով, Շանթե հետուստաընկերության եթերից կրկին կողջունի հեռուստադիտողներին` «Իքս ֆակտոր-4»-ի շրջանակներում: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երաժշտական շոու-մրցույթը եթերում կլինի աշնանից:

13942601_1112899615457770_143199067_n

Մրցույթի մասին այլ մանրամասներ կհայտնենք ավելի ուշ: Իսկ մինչ այդ Գրիշայից հետաքրքրվեցինք նրա ներկայիս գործունեության մասին: Ինչպես հայտնի է՝ վերջինս, լինելով շոումեն, հանդես է եկել նաեւ մի քանի ֆիլմերում: Ուստի հարցրինք` արդյոք կան նոր առաջարկներ. ,Ունեմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու երկու հրավեր: Կինոնկարներից մեկը, ի դեպ, կատակերգություն է: Ու թեեւ հանդիսատեսը ինձ կտեսնի հումորային կերպարում, ամեն դեպքում այն բավական կտարբերվի նախկինում մարմնավորած իմ կերպարներիցե,-նշեց նա` հավելելով, որ ծրագրում է հանդես գալ նաեւ սթենդ-ափ շոու-ծրագրով, սակայն այդ մասին եւս մանրամասներ չհայտնեց:

13988715_1112899612124437_2086987400_n

Ի դեպ, Գրիշան նաեւ տեղեկացրեց, որ սերիալներում նկարահանվելու հրավերներ է ստանում, սակայն չի ընդունում դրանք. ,Հավեսս փախել է, թեեւ երբեք էլ, այսպես ասած, սերիալային դերասան չեմ եղել: Համենայն դեպս, չեմ պատրաստվում այս տարիքում սերիալում նկարահանվել, այն էլ այն դեպքում, երբ հոնորարը ցածր է, տանջանքը` շատ: Հարց է ծագում` հանուն ինչի՞ե,-նկատեց նա:

14011905_1112899618791103_1553051196_n

Քանի որ խոսք բացվեց տարիքի մասին, հետաքրքրվեցինք` արդյոք Գրիշան` որպես շոումեն, որոշակի տարիքից հետո ստվերում մնալու մտավախություն չունի. ,Այդ նույն ,վտանգըե սպառնում է նաեւ, օրինակ, արտիստներին, սպորտսմեններին: Համենայն դեպս, ինքս նման վախեր չունեմ: Դեռ ապրում, աշխատում եմ, բայց եթե գիտակցեմ, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին իմ տեղը զիջելու անհրաժեշտություն կա, կդիմեմ այդ քայլին: ժամանակը ցույց կտաե,-մեկնաբանեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս