Բոլոր որոշումներ էլ, միևնույն է, Բաղրամյան 26-ում են կայացվում. Լյուդմիլա Սարգսյանը` ԱԱԽ աշխատակազմի լուծարման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե խոսենք նրանից, թե ընդհանրապես ԱԱԽ-ն ինչ ֆունկցիա է իրականացնում Հայաստանում, և որքանով է արդարացված նրա գոյությունը, ապա կարող ենք ասել, որ նրա գոյությունը զրոյական նշանակություն ուներ և առանձնապես ոչ մի խնդիր էլ չէր լուծում,- անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի կազմի լուծարմանն` ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով` կառույցի գործունեությունն անօգուտ է, քանզի որոշում կայացնողը միևնույն է կառույցը չէ. «Ըստ էության` բոլոր որոշումներ էլ Բաղրամյան 26-ում են կայացվում: Խորհրդի ստեղծման նպատակը, հավանաբար, ժամանակին ինչ-որ պաշտոններ բաժանելուն էր միտված, և կարծում եմ նաև` որոշ մարդկանց բավարարելու և այդ պաշտոնները որոշակի մարդկանց զսպելուն էր միտված»:

Իսկ լուծարման որոշումը Լ. Սարգսյանը ճիշտ է համարում. «Ես համարում եմ, որ լուծարման որոշումը ճիշտ էր, եթե ՀՀ-ում կա մի ինստիտու, որի անունը կապված է ԱԱԽ-ի հետ, ապա դա պետք է իրականում գործի, և անվտանգության հետ կապված խնդիրներ լուծի: Ես կարծում եմ, որ խորհրդատվական մարմնից անցումը որոշում կայացնող մարմնի դրանով շունչ և հոգի է տրվում այդ կառույցին»:




Լրահոս