ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը պետական բյուջեից միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում մոտ 2 մլն դրամ է ծախսել Կենտրոնական բանկից հուշանվերներ գնելու համար: Իսկ ԿԲ-ից նրանք գնել են ոսկյա հուշադրամներ: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին կառավարությունը գնել է 3 հատ «Թորոս Ռոսլին» եւ 2 հատ «Սայաթ-Նովա», իսկ հոկտեմբերի 21-ին` 4 հատ «Թորոս Ռոսլին» եւ 2 հատ «Սուրբ Սարգիս» ոսկյա հուշադրամներ: Փաստորեն, այն վարչապետը, ում կառավարման տարիներին Հայաստանում տնտեսությունն ուղղակի քայքայվել է, իսկ աղքատության մակարդակը 35 տոկոսն անցել է, ՀՀ պետբյուջեի հաշվին իրեն նման շռայլություններ է թույլ տալիս:




Լրահոս