
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովին, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Իվանովը նշանակվել է բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
«ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինն իր հրամանով Ս.Բ.Իվանովին ազատել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: