Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դահլիճը և հայտարարեցին, որ այլևս դատական նիստերին չեն մասնակցի:

«Արմենպրես»-­ի թղթակիցը դատական նիստերի դահլիճից հայտնում է` նրանց այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը մերժեց դատը 2­3 շաբաթով հետաձգելու` իրավահաջորդների շահերի պաշտպան Արտավազդ Կիվիրյանի միջնորդությունը:

Միջնորդությունը պատճառաբանվում էր նրանով, որ տուժողները ռուսական կողմին ներկայացրած փոխհատուցման վերաբերյալ քաղհայցի` ընդանուր իրավասության և Վերաքննիչ դատարաների մերժումից հետո դիմել են Վճռաբեկ դատարան, և անհրաժեշտ է ժամանակ` հետագա քայլերը հստակեցնելու ու հայցի ընթացքին հետևելու համար:

Դատավորը միջնորդությունը մերժեց այն նկատառումով, որ ժամկետները խելամիտ չեն, դատը կձգձգվի: Լուսինե Սահակյանը, նշելով, որ արդեն հստակ է դատավարության ընթացքը, չկա անհրաժեշտություն ներկա գտնվելու դատական նիստերին: Սահակյանին միացան նաև մյուս փաստաբանները:




Լրահոս