ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն ուսումնասիրել է խաղատներում մի շարք «աշխարհահռչակ» գործիչների տանուլ տված գումարների թեման: Սրա առիթը դարձել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ նրա կողմից տանուլ տված 70 մլն եվրոյի վերաբերյալ: Եվ այսպես, չինացի Զհեն Յը Գոնը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ պարտությունը կրած խաղացողը, որը խիստ կարճ ժամանակամիջոցում տանուլ է տվել 125 մլն ԱՄՆ դոլար: Ավստրալացի մեդիա մագնատ Քերրի Փեքերը, 3 շաբաթում Լոնդոնում կորցնելով 20 մլն ֆունտ ստեռլինգ, մտել է մեկ այլ կազինո եւ 4 ռուլետկայի հերթում խաղատանը «նվիրաբերել» 15 մլն ֆունտ ստեռլինգ: Հայտնի բիզնեսմեն Քերրի Բեքերը 1999թ. Լոնդոնում 3 շաբաթվա ընթացքում կորցրել է 28 մլն ԱՄՆ դոլար: Ի դեպ, մի քանի օր առաջ անգլիական լրատվամիջոցները գրեցին, որ անգլիացի պատգամավորները ինտերնետային կազինոներ են այցելում հենց խորհրդարանում գտնվելու ժամանակ: Պարզվում է, որ խորհրդարանի համակարգիչներից տարվա ընթացքում առցանց կազինոների 700.000 մուտք է եղել:




Լրահոս