Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Վերջինս հայտնեց, որ հետագայում կներկայացնեն խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց փոխարինելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Խանդոյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Հավելենք, որ դատարանի առջև էին հավաքվել «Միայնակ Գայլի» եղբորը սատարելու համար այստեղ են նաեւ նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները:
Մանրամասները՝ տեսանյութում: