ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին շրջանում Հանրապետական  կուսակցության շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել: Մեր տեղեկություններով՝ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում՝ սկսած կրթական հաստատություններից, ղեկավարներն իրենց ենթականերին ասել են, որ պետք է մուծել անդամավճարները: Աշխատակիցներն էլ, բնականաբար, առանց «ծպտուն» հանելու կատարում են հրահանգը: ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու են իրենց կուսակիցներին ստիպում 200 դրամ հավաքել. «Իրականում նման բան չկա, ՀՀԿ-ում անդամավճար ովքեր վճարում են, ով ինչքան կարողանում է, այդքան է վճարում՝ 1 լումայից սկսած»: Բայց «Ժողովուրդ»-ին հայտնի է, որ ՀՀԿ-ն սկսել է ակտիվանալ եւ նոր մարդկանց է անդամագրում: Այս մասով Սահակյանը պատասխանեց. «Սովորական պրոցես է, ինչպես միշտ, որեւէ ակտիվանալու խնդիր չկա»:




Լրահոս