ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական
հանձնաժողովի երեկվա նիստը սկանդալային ընթացք է ունեցել: ՀԱԿ
խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով հանրահավաքների ազատության
մասին, օրինակ է բերել տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»,
ինչը դուր չի եկել Հովհաննես Սահակյանին: Եվ նա էլ իր ելույթում ասել է.
«Քանի որ Լյովիկը Զուրաբյան մի քանի շեշտադրումներ արեց»: «Լյովիկը բաբոդ
ա, ա՛յ…»,-արձագանքել է Լեւոն Զուրաբյանը: Իսկ ՀԱԿ խմբակցության
քարտուղար Արամ Մանուկյանն էլ կոչ է արել մնալ կոռեկտության սահմաններում:
Լեւոն Զուրաբյանը հետո բացատրել է. «Սերժիկը պասպրտով է Սերժիկ, դա
վիրավորանք չէ: Բոլոր փաստաթղթերում, հրամանագրերում ինքը Սերժիկ է»: Նիստը
վարող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ նկատել է, թե Լյովիկն էլ
փաղաքշական է: «Ես անձնագրով Լեւոն Զուրաբյան եմ, ուզում եմ դրա մասին
վերջապես տեղեկանաք: Իսկ ինքը իր անձնագրով Սերժիկ ա»,-ասել է Զուրաբյանը:
Ստորեւ՝ Սերժ Սարգսյանին ԱԱ ղեկավար նշանակելու որոշումն է, եւ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի նկարը




Լրահոս