Մոսկվայում սափրագլուխները հայի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում` Ռյազանի պողոտայում, օգոստոսի 12-ի գիշերը սափրագլուխը դանակով հարձակում է գործել հայի վրա, որի արդյունքում վերջինս ստացված վնասվածքներից տեղում մահացել է, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

«Առավոտյան ժամը 5-ին առևտրի կետերի մոտով «Ռյազանի պողոտա» մետրոյի մոտ 3 երիտասարդ է անցել ոչ սթափ վիճակով: Գարեջրատան մոտ աթոռին նստած է եղել գարեջրատան սեփականատեր 69-ամյա ազգությամբ հայ Լևոն Քամալյանը: Ագրեսիվ երիտասարդները դանակով հարձակվել են նրա վրա և ուղիղ սրտի մեջ հարվածել: Տղամարդը տեղում մահացել է»,- գրում է պարբերականը:

Դանակով զինված երիտասարդները հարձակվել են նաև ազգությամբ ղրղզ 36-ամյա Նուրիկ Մունդուզովի վրա. նա ևս տեղում մահացել է:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հաղորդմամբ՝ հարձակում գործած անձինք սափրագլուխներ են եղել: Հաղորդվում է նաև, որ վնասվածք է ստացել ականատեսներից մեկը:

Ոստիկանությունը փնտրում է մարդասպաններին:




Լրահոս